Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու Մոսկվայում
Մշակույթ
13:45 07/10/2017
Հայաստան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու Մոսկվայում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում նոյեմբերի 18-ին ելույթ կունենա Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում:

«Նվագախումբը հրավեր է ստացել, ինչը մեզ համար մեծ պատիվ է»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա նշեց, որ համերգի ընթացքում հանդես կգան նաև դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը, Կոնստանտին Օրբելյանը:

Placeholder
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու Մոսկվայում