ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են  #երբշահումես ակցիայի հաղթողներին
Տնտեսություն
13:22 09/10/2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին

ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները և պարգևատրեցին հաղթողներին:

Բանկից հայտնում են, որ ակցիան անցկացվել է 10.06.2017թ. - 10.09.2017թ. ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard  քարտապանների համար: Համաձայն ակցիայի պայմանների` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Mastercard քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ` ՀՀ և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում և ինտերնետ միջավայրում` մասնակցել են 100 000 ՀՀ դրամ արժողությամբ  կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների, ինչպես նաև գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը տեղի է ունեցել Երևան մոլլ առևտրային կենտրոնի ատրիումում` խաղարկության մասնակիցների ներկայությամբ և ուղիղ եթերով հեռարձակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում:

Հաղթողները որոշվել են  պատահականության սկզբունքով: 100 000 ՀՀ դրամ արժողությամբ  կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների երջանիկ հաղթողներ են դարձել Բանկի քարտապաններ`Գայանե Դանիելյանը, Վարդան Կարապետյանը, Առուշան Ղազարյանը, Գուրգեն Մուրադյանը, Հրաչ Վարդանյանը, Ֆաթիմա Գրիգորյանը, Դավիթ Կարապետյանը, Ռիմա Հարությունյանը, Անուշ Խառատյանը և Կամո Թովմասյանը: 

Իսկ գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի երջանիկ հաղթող է դարձել Բանկի աշխատավաձային նախագծի աշխատակից՝ բժիշկ-վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով միաժամանակ հանդիսանում է «Գործի մարդիկ» փաթեթային ծրագրի մասնակից` մշակված առողջապահության, կրթության, պետ. hաստատությունների, կապի և հեռահաղորդակցության որորտի աշխատակիցների համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է Բանկի քարտապանների շրջանում ավելացնել քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրությունը` հատկապես հաշվի առնելով, որ ՎՏԲ- Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր Mastercard քարտերն արդեն հագեցած են առանց շփմա տեխնոլոգիայով, որն էապես հեշտացնում է անկանխիկ վճարումների գործընթացը: 

#երբշահումես  ակցիայի արդյունքում նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ գրանցվել է անկանխիկ վճարումների կրկնակի աճ, իսկ մեկ քարտին բաժին հասնող անկանխիկ շրջանառությունն աճել է ռեկորդային՝ 40%-ով, ինչը վկայում է անկանխիկ գործարքների և Բանկի կողմից անցկացվող ակցիաների հանդեպ քարտապանների աճող հետաքրքրության մասին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է ակցիայի հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ»,-նշում են բանկից:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին