Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները
Սպորտ
14:00 09/10/2017
Հայաստան

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները

Վանաձորում ավարտվել է Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային  մրցաշարը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, մրցաշարի հաղթողներ են դարձել Գարիկ Բարսեղյանը (ՀՀ, 57 կգ), Ղազար Համբարձումյանը (ՀՀ, 61 կգ), Ռազամբեկ Ժամալովը (ՌԴ, 65 կգ), Զաուր Սիդակովը (ՌԴ,  70 կգ), Ավթանդիլ Կենտչաձեն (Վրաստան, 74 կգ), Արթուր Նայֆոնովը (ՌԴ, 86 կգ), Զնաուր Կոչիևը (ՌԴ, 97 կգ) և Լևան Բերիանիձեն (ՀՀ, 125 կգ):

Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 6-ից 8-ը, որին մասնակցել են 100-ից ավել ըմբիշներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից և Բուլղարիայից:

 

Placeholder
Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները