Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը
Մշակույթ
11:12 09/10/2017
Հայաստան

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը

92 տարեկան հասակում հոկտեմբերի 6-ին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, խեցեգործ, գեղանկարիչ Հմայակ Գուրգենի Բդեյանը:

Մշակույթ նախարարության հաղորդմամբ, Հմայակ Բդեյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հ. Բդեյանը ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում: 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր՝ արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ։ Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 

Placeholder
Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը