Նարգիզ. Այս կախարդական երեկոն ես չեմ մոռանա
Մշակույթ
13:07 09/10/2017
Հայաստան

Նարգիզ. Այս կախարդական երեկոն ես չեմ մոռանա

Հայտնի երգչուհի Նարգիզը երևանյան համերգից հետո գրառում է կատարել Ինսթագրամում:

«Քույր իմ Հայաստան, թանկագին Երևան, դու ինձ գերեցիր ու ցնցեցիր: Երբեք չեմ մոռանա կախարդական այս երեկոն: Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև, ովքեր եկել էին ինձ հետ իր սերը կիսելու: Ահա մի քանի ժամ է անցել մեր երկույթից, բայց քնել չեմ կարողանում: Ուզում եմ ձեզ մոտ վերադառնալ: Ձեր հանդեպ իմ սերը կմնա 100 տարի: Աստված ձեզ պահապան»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երգչուհու համերգը կայացավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 

 

Placeholder
Նարգիզ. Այս կախարդական երեկոն ես չեմ մոռանա