Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Ռոշֆորը
Մշակույթ
16:45 09/10/2017
Աշխարհ

Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Ռոշֆորը

Փարիզում 87 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան  Ժան Ռոշֆորը:  Ռիա նովոստին, հղում անելով Le Monde-ին, գրում է, որ դերասանների հարազատների հաղորդմամբ, նա մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում երկուշաբթի գիշերը, որտեղ գտնվում էր օգոստոսից:

Ռոշֆորը սկսել է իր կարիերան 1950-ականներին: Նա կինոյում և թատրոնում խաղացել է ավելի քան  150 դեր, երեք անգամ արժանացել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակին:

Նա խաղացել է «Հրաշալի Անժելիկա», «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհի», «Ժառանգորդ», «Ֆան-ֆան վարդակակաչ», «Բարձրահասակ շիկահերը՝ սև կոշիկով» և այլ ֆիլմերով:
 

Placeholder
Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Ռոշֆորը