Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 51.1%-ով
Տնտեսություն
14:53 09/10/2017
Հայաստան

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 51.1%-ով

2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին  ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 17 460.6  հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43.1%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, աճը տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2017 թվականի հունվար-օգոստոսին  ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 51.1%-ով  և կազմել 14 538.4  հազար տոննա։

Հաշվետու  ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 797.7  հազար տոննա։ Այս ուղղությամբ աճը 2016 թ-ի հունվար-օգոստոսի համեմատ կազմել է 7.6%:

Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ հունվար-օգոստոսին իրականացվել է 1 109.6 հազար տոննա (աճը կազմել է 24% ), իսկ օդային ճանապարհով՝ 14.9 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 53.6%)։

 

Placeholder
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 51.1%-ով