Կրիվոպուսկովը ՀՀ նախագահին է ներկայացրել առաջիկա ծրագրերը
Մշակույթ
15:31 09/10/2017
Հայաստան

Կրիվոպուսկովը ՀՀ նախագահին է ներկայացրել առաջիկա ծրագրերը

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:

Միջոցառումը կանցկացվի մշակույթի ոլորտում 2016-2018թթ. ՀՀ և ՌԴ միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթային օրերի շրջանակներում մայրաքաղաքից բացի միջոցառումներ կանցկացվեն նաև Ռուսաստանի տարածաշրջաններում:

Հանրապետության Նախագահը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ռուսաստանյան ընկերակցության գործունեությունը և մաղթել հաջողություններ: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական կառավարման մարմիններն ամենայն օժանդակություն կցուցաբերեն ընկերակցությանը՝ վերոնշյալ նախաձեռնությունների իրականացման գործում:


 

Placeholder
Կրիվոպուսկովը ՀՀ նախագահին է ներկայացրել առաջիկա ծրագրերը