Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված  մրցանակը ստացել է ամերիկացի տնտեսագետը
Տնտեսություն
15:06 09/10/2017
Աշխարհ

Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը ստացել է ամերիկացի տնտեսագետը

Շվեդական պետական բանկի՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված  մրցանակն այս տարի շնորհվել է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը  նա ստացել է վարքագծային տնտեսագիտության ոլորտում ուսումնասիրության համար:

Նոբելյան դափնեկիրներին մրցանակն ավանդաբար հանձնվում է  Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Մրցանակային գումարը կազմում է 9 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն դոլար):

Placeholder
Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը ստացել է ամերիկացի տնտեսագետը