ԵՏՄ մաքսատուրքերի գործելու հետ  800 ապրանքատեսակ կթանկանա. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:28 10/10/2017
Հայաստան

ԵՏՄ մաքսատուրքերի գործելու հետ 800 ապրանքատեսակ կթանկանա. «Առավոտ»

«ԵՏՄ-ին անդամակցությունն ամեն դեպքում է անիմաստ. Տնտեսական  մակարդակով այն, ըստ էության, պայմանավորված էր «ընդհանուր  բիզնես-մշակույթի» կրող, լոլիկ ու ծիրան  արտահանողների  շահերով, քաղաքական մակարդակով  էլ՝ ռուսական ֆավորիտի  կարգավիճակի, ու այդպիսով էլ՝ իշխանության պահպանման ցանկությամբ։  Ավելին, ԵՏՄ-ին  անդամակցությունը  վնասակար է. Դրա հերթական ապացույցը  Հայաստանի  բնակիչները կրկին  կզգան ընդամենը  երեք ամիս հետո, երբ  ԵՏՄ-ի միասնական մաքսատուրքերը  կսկսեն գործել, ու մոտ 800 ապրանքատեսակ, այդ թվում՝ սննդամթերքի  շատ տեսակներ, կթանկանան՝ առաջացնելով  այլ ապրանքների  և ծառայությունների  թանկացման շղթայական ռեակցիա»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում  նշել է  «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ  Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման  պարագայում  հայ տնտեսվարողները կկարողանա՞ն ԵՄ շուկայում գործել, և Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունն  արդյոք ինքնաբերաբար  անիմաստ չի՞ դառնա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համար:

Placeholder
ԵՏՄ մաքսատուրքերի գործելու հետ 800 ապրանքատեսակ կթանկանա. «Առավոտ»