Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արարատի սահմանամերձ Երասխ գյուղում այս օրերին մոտ 50 հեկտարի վրա պտղատու գաճաճ այգի են տնկում՝ ժամանակակից մեթոդներով՝ ցանցային պաշտպանություն, կաթիլային ոռոգում և այլն։ Տեղացիները խոսում են, որ այգիների սեփականատերը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով հողերը գնել է գյուղացիներից և որոշել այգեգործությամբ զբաղվել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը նշել է, որ այգիների սեփականատիրոջ անունը՝ Հայկ Սերոբի Հունանյան՝ դժվարանալով պատասխանել, թե նա ինչ առնչություն ունի վարչապետի հետ, և ինչու են Կարեն Կարապետյանի անունը շրջանառում։ Գյուղապետը գիտի միայն, որ Հունանյանը «երևանցի բիզնեսմեն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: