Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պոբեդա» ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը. «Ժողովուրդ»
2016 թվականի տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական շուկա է մուտք գործում «Պոբեդա» ավիաընկերությունը, որն ընդամենը 10 հազար դրամով ուղևորափոխադրում է իրականացնելու Գյումրիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա լավ մշակված գովազդ էր` ուշադրություն գրավելու համար, և կարճ ժամանակ այդպես աշխատելուց հետո «Պոբեդա» ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը: Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը պարզել է, որ 10 հազարանոց տոմսեր այլևս չկան: Իսկ ահա հոկտեմբերի 12-ի դրությամբ ստանդարտ սակագինը Գյումրիից դեպի Մոսկվա կազմում է մոտ 87 հազար դրամ: