ՀՀ-ից սեպտեմբերին արտահանվել է 3186 գլուխ խոշոր, 5086 գլուխ մանր եղջերավոր կենդանի. ՀԺ
Օրվա մամուլ
09:23 10/10/2017
Հայաստան

ՀՀ-ից սեպտեմբերին արտահանվել է 3186 գլուխ խոշոր, 5086 գլուխ մանր եղջերավոր կենդանի. ՀԺ

Այս տարվա ամռանը մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Կատար և Իրաք։ Դա բերել էր ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացմանը՝ մոտ 8 տոկոս։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին տրամադրված տվյալների համաձայն, ՀՀ-ից սեպտեմբերին արտահանվել է 3186 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ 5086 գլուխ՝ մանր եղջերավոր։ Առաջին խմբաքանակը արտահանվել է Իրաք, իսկ երկրորդը՝ Կատար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder