Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև նա շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել ցուցադրությունը:
Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելոով հարցին, թե արդյո՞ք գիտեք Հայոց ցեղասպանության մասին, նա ասաց. «Գիտեմ Ցեղասպանության մասին: Աներևակայելի է, թե մարդիկ ինչպիսի ահավոր քայլերի են ունակ»:
.jpg)
.jpg)
.jpg)




Նշենք, որ Ջոն Մալկովիչը Հայաստանում է Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացմանը հանդես գալու համար: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։