Մեկնարկում է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը
Սպորտ
18:55 10/10/2017
Հայաստան

Մեկնարկում է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը

Հոկտեմբերի 14-15-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական և թիմային առաջնությունը:

ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ առաջնությանը կմասնակցի տասը թիմ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից: Առաջին անգամ հանրապետության  առաջնությունում հանդես կգա Իջևանը: Դա հնարավոր է դարձել Իջևանի լքված լողավազանի հիմնանորոգումից հետո:

Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում: Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում:

Placeholder
Մեկնարկում է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը