«Ելք»-ն առաջարկել է հանձնաժողով ստեղծել՝ քննելու Գեղամյանի «խուլիգանական» վարքը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:58 11/10/2017
Հայաստան

«Ելք»-ն առաջարկել է հանձնաժողով ստեղծել՝ քննելու Գեղամյանի «խուլիգանական» վարքը. «Ժամանակ»

«Ելք» խմբակցությունը ԱԺ է ներկայացրել Էթիկայի ժամանակավոր  հանձնաժողով ստեղծելու  նախագիծ։  Նախագծում ասվում է, որ ՀՀԿ խմբակցության անդամ  Արտաշես Գեղամյանը խախտել է «ՀՀ Ազգային ժողովի  կանոնակարգ»  սահմանադրական օրենքի և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  օրենքի մի շարք հոդվածներ։

«Ըստ այդմ՝ «Ելք» խմբակցությունն  առաջարկում է ստեղծել  ԱԺ էթիկայի  հանձնաժողով  Արտաշես Գեղամյանի  խուլիգանական վարքը  քննարկելու և դրան համապատասխան գնահատական տալու  համար։ ՀՀԿ-ականներն  արդեն հայտարարել են, որ իրենք խուլիգանական  պահվածքի մեջ որևէ արտառոց բան չեն  տեսնում, և կարելի է չկասկածել, որ դեմ կլինեն այս նախագծին։ Հետաքրքիր է, թե ինչպես կդրսևորեն  իրենց ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը»,-գրել է «Ժամանակ»-ը։

Placeholder
«Ելք»-ն առաջարկել է հանձնաժողով ստեղծել՝ քննելու Գեղամյանի «խուլիգանական» վարքը. «Ժամանակ»