Խվորոստովսկու կինը հերքել է նրա մահվան մասին տեղեկատվությունը
Մշակույթ
09:55 11/10/2017
Աշխարհ

Խվորոստովսկու կինը հերքել է նրա մահվան մասին տեղեկատվությունը

Ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկու կինը հերքել է նրա մահվան մասին տեղեկատվությունը:

«Իմ ամուսինը լավ է և ուրախ քնած է իմ կողքին: Ամոթ այն մարդկանց, ովքեր նման բաներ են գրում»,- գրել է երգչի կինն իր ֆեյսբուքյան էջում:

Ռիա նովոստին գրում է, որ ավելի վաղ երգչի մահվան մասին  Twitter-ում գրել էր սենատոր Ելենա Միզուլինան: Ավելի ուշ նա հեռացրել էր իր գրառումը՝ բացատրելով, որ ընդամենն արձագանքել է այլ ԶԼՄ-ների հրապարակումներին:

Դմիտրի Խվորոստովսկու տնօրենը նույնպես հերքել էր տեղեկատվությունը:

«Դա ամբողջությամբ սուտ է: Նա ողջ է և տանն է»,- ասել էր նա «Ռիա նովոստի»ին:

Նշենք, որ  2014-ի ամռանն արտիստի մոտ հայտնաբերել էր ուղեղի ուռուցք, բուժման կուրս անցնելուց հետո  2015-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:

Placeholder
Խվորոստովսկու կինը հերքել է նրա մահվան մասին տեղեկատվությունը