Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում կանխատեսում է 3.5% տնտեսական աճ
Տնտեսություն
17:26 11/10/2017

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում կանխատեսում է 3.5% տնտեսական աճ

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Համաշխարհային տնտեսության  զարգացման կանխատեսումների վերաբերյալ զեկույց, որում Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը բարելավվել է, նախկին՝ 2.9%-ի փոխարեն  այժմ կանխատեսվում է 3.5% աճ: 

ԱՄՀ-ի փորձագետների փոխանցմամբ՝  ինֆլիացիայի մակարդակը 2017թ-ին Հայաստանում   կանխատեսվում 1.9%, 2018թ-ին ՝3.5%:

Հիմնադրամի կանխատեսմամբ՝ հետխորհրդային երկրներից միայն Ադրբեջանում կարձանագրվի տնտեսական անկում (1%), Ռուսաստանում տնտեսական աճը կկազմի 1.8%, Վրաստանում՝ 4%:

Տնտեսական աճի մակարդակով առաջատար երկրները կլինեն  Թուրքմենստանը և Ուզբեկստանը՝ համապատասխանաբար 6.5 և 6%-ով:

Placeholder
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում կանխատեսում է 3.5% տնտեսական աճ