Հաբեթնակ Կուրղինյան. Խոստումնալից ըմբիշներ ունենք
Սպորտ
16:31 12/10/2017
Հայաստան

Հաբեթնակ Կուրղինյան. Խոստումնալից ըմբիշներ ունենք

«Ընդհանուր առմամբ գոհ եմ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշների մրցելույթներից: Հիանալի է, որ մեծ թվով ազատ ոճայիններ իրենց դրսևորելու հնարավորություն ունեցան»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփելով մրցաշարի արդյունքներն ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

«Այս մրցաշարն ինձ համար լավ առիթ էր՝ նորից տեսնելու մեր ըմբիշների գոտեմարտերը, հասկանալու նրանց հնարավորությունները: Բոլորին ուսումնասիրեցի: Խոստումնալից ըմբիշներ ունենք, որոնք կհրավիրվեն հավաքական:

61 կգ քաշային կարգում հաղթող դարձած Ղազար Համբարձումյանը լավ գոտեմարտեր անցկացրեց, 57 կգ քաշային կարգում բոլոր մրցանակակիրները մեր տղաներն էին:

Վալոդյա Ֆրանգուլյանն այս մրցաշարում կրկին գոտեմարտեց 65 կգ քաշային կարգում: Ըմբշամարտի նոր կանոնները հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար է, որ Ֆրանգուլյանն այսուհետ հանդես գա այդ քաշում»- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

Մարզիչը տեղեկացրել է՝ տարվա վերջին կկայանա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կձևավորվի ազգային հավաքականը: Հունվարից Հաբեթնակ Կուրղինյանի թիմը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Placeholder
Հաբեթնակ Կուրղինյան. Խոստումնալից ըմբիշներ ունենք