ԿԳ նախարարի՝ Քեմբրիջում սովորած դուստրը ցանկանում է փաստաբան դառնալ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:21 12/10/2017
Հայաստան

ԿԳ նախարարի՝ Քեմբրիջում սովորած դուստրը ցանկանում է փաստաբան դառնալ. «Հրապարակ»

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ նա մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Քեմբրիջի համալսարանում, աշխատում է Կենտրոնական բանկում։ 1 տարի սովորել է Փաստաբանների դպրոցում և, ավարտելով՝ օրերս մասնակցել է Փաստաբանների պալատի որակավորման հերթական քննություններին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին։ Քննությունները մեկնարկել են հոկտեմբերի 10-ից, անցկացվում են 3 փուլով։

Placeholder
ԿԳ նախարարի՝ Քեմբրիջում սովորած դուստրը ցանկանում է փաստաբան դառնալ. «Հրապարակ»