Շուրջ 300 նախկին աշխատակից  դատի են տվել «Արդշինբանկին». «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:28 12/10/2017
Հայաստան

Շուրջ 300 նախկին աշխատակից դատի են տվել «Արդշինբանկին». «Ժամանակ»

200-300 նախկին աշխատակիցներ դատի են տվել «Արդշինբանկին» 2005-2010 թվականներին իրենց չօգտագործված  արձակուրդի դիմաց չվճարելու համար։ Նրանք արդեն աշխատում են այլ բանկերում և թերևս օրենքին ավելի լավ ծանոթանալուց հետո որոշել են հետ ստանալ իրենց գումարները։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Բանն այն է, որ 2005-2010թթ., երբ բանկն իր  աշխատակիցներին  ուղարկել է արձակուրդ, ինչ-ինչ պատճառներով, ծանրաբեռնվածությունից  ելնելով, արձակուրդից հետ է կանչել  աշխատակիցներին, սակայն չի վճարել  չօգտագործած  արձակուրդի  օրերի համար, ինչը Աշխատանքային օրենսգրքի   հստակ պահանջ է»,-հավելել է թերթը։

Placeholder
Շուրջ 300 նախկին աշխատակից դատի են տվել «Արդշինբանկին». «Ժամանակ»