«Օսկարյան» կինոակադեմիան հատուկ խորհրդակցություն է անցկացնելու
Մշակույթ
10:06 12/10/2017
Աշխարհ

«Օսկարյան» կինոակադեմիան հատուկ խորհրդակցություն է անցկացնելու

Կինեմատոգրաֆիստական արվեստի և գիտության ամերիկյան կինոակադեմիան, որն անցկացնում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, հատուկ  խորհրդակցություն է անցկացնելու ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնիի հետ կապված սկանդալի պատճառով:  Գազետա.ռու-ն, հղում անելով Reuters-ին, գրում է, որ կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը հանդիպելու է հոկտեմբերի 14-ին:

«Ակադեմիան Հարվի Վայնշտեյնիի դեմ հայտարարությունների մեջ նկարագրված  վարքագիծը համարում է խայտառակ, զզվելի, ակադեմիայի և ստեղծագործ հանրության բարձր ստանդարտներին չհամապատասխանող»,- նշված է կինոակադեմիայի հայտարարության մեջ: 

Խորհրդակցությանը նախատեսվում է քննարկել պրոդյուսերի հասցեին հնչեցված մեղադրանքը և կինոակադեմիայի հնարավոր գործողությունները:

Հարվի Վայնշտեյնին «Օսկարի» դափնեկիր է:

Հիշեցնենք, որ լրագրողների հետաքննության տվյալների համաձայն, Հարվի Վայնշտեյնը գերթե 30 տարի սեռական ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ:  Նա սեքս-ծառայությունների դիմաց խոստացել է օգնել աշխատանքում առաջ գնալ: Նրա «զոհերի» ցուցակը  տպավորիչ է՝  հայտնի դերասանուհիներ, մոդելներ, պրոդյուսերի օգնականներ և ուրիշներ: Որևէ դեպք այդպես էլ դատարան չի հասել:

Placeholder
«Օսկարյան» կինոակադեմիան հատուկ խորհրդակցություն է անցկացնելու