Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել  «Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում
Սպորտ
10:26 13/10/2017
Հայաստան

Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել «Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում

Ֆիլիպիններում  մեկնարկած «Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները, որում Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Ռոլսեն Ռուլոյի նկատմամբ: 2-րդ տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 7 շախմատիստ:  Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Կարեն Գրիգորյանը 1.5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում:

«Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը:

Placeholder
Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել «Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում