Թիվ  17 պոլիկլինիկայի տնօրենը ստիպում է աշխատակիցներին մասնակցել Երևանի տոնին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:30 14/10/2017
Հայաստան

Թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը ստիպում է աշխատակիցներին մասնակցել Երևանի տոնին. «Ժամանակ»

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո  գործող Կենտրոնի թիվ  17 պոլիկլինիկայի տնօրեն  Սաթենիկ Բադալյանն  իր աշխատակիցների  համար յուրովի  է պատկերացնում  Երևանի տոնը։

«Ժամանակ»-ի  տեղեկություններով՝ տնօրենը  բոլոր աշխատակիցներին  ստիպել է այսօր  ներկա գտնվել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, ընդ որում՝ աշխատակիցներին պարտադրելով  ցուցակ ստորագրել, որ բոլորն  անպայման  ներկա են  գտնվելու  Հանրապետության հրապարակում  մեկնարկելիք տոնակատարությունը։

Մնում է հուսալ, որ պոլիկլինիկայի  աշխատակիցները  վերջնականապես  չեն հիասթափվի իրենց քաղաքի տոնից։

Placeholder
Թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը ստիպում է աշխատակիցներին մասնակցել Երևանի տոնին. «Ժամանակ»