Հոգեբուժարանում 120 հազար դրամ են պահանջում հիվանդին պահելու համար. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:40 14/10/2017
Հայաստան

Հոգեբուժարանում 120 հազար դրամ են պահանջում հիվանդին պահելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ»-ն ահազանգել է ստացել Նուբարաշենի  հոգեբուժարանի  հիվանդների  հարազատներից, ովքեր դժգոհել են, թե հոգեբուժարանի օպտիմալացման  որոշումից հետո  բժիշկները  հիվանդների հարազատներից  գումար են պահանջում՝ ասելով, թե  այժմ նոր  կարգ է գործում. կա՛մ իրենց հիվանդին  պետք է տանեն  տուն, կա՛մ ամեն ամիս  120 հազար դրամ  վճարեն նրան  հոգեբուժարանում  պահելու համար։  Սա այն դեպքում, երբ հոգեբուժարանում  են հիմնականում  հասարակության համար  վտանգավոր հիվանդները։

Թերթը նշել էր, որ առողջապահության նախարարությունը հայտարարում էր, թե օպտիմալացման  արդյունքում  հիվանդները  դուրս չեն հանվելու  հոգեբուժարաններից։

Placeholder
Հոգեբուժարանում 120 հազար դրամ են պահանջում հիվանդին պահելու համար. «Ժամանակ»