Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Քաղաքական
14:58 14/10/2017
Աշխարհ

Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Կալիֆորնիայի նահանգապետը հեպատիտ A-ի համաճարակի պատճառով նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Սա թույլ կտա Կալիֆորնիայի առողջապահության վարչությանը անմիջապես արտադրողից պատվաստանյութ գնել և այն փոխանցել տուժած շրջաններին։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալիֆորնիայում սկսվել է ԱՄՆ-ում վերջին 22 տարվա ընթացքում հեպատիտ A-ի խոշորագույն  համաճարակը։ Հիվանդացության ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են անօթևանների և թմրամոլների շրջանում։

Ըստ Առողջապահության  համաշխարհային կամզակերպության՝ հեպատիտ A-ն լյարդի վիրուսային հիվանդություն է, որը կարող է ինչպես թեթև, այնպես էլ ծանր ընթացք ունենալ։ Այն փոխանցվում է վարակված մարդու հետ շփվելու, ինչպես նաև կեղտոտ ջուր կամ սննդամթերք օգտագործելու հետևանքով․

Placeholder
Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել