Հայաստանի շախմատիստները զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը
Սպորտ
09:00 16/10/2017
Հայաստան

Հայաստանի շախմատիստները զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը

Ջերմուկում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի երկրորդ փուլը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 12 շախմատիստ: Հայաստանը ներկայացրել են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն՝ 11 հնարավորից վաստակելով 10  միավոր: 8.5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արամ Հակոբյանը՝ 7.5:

Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով յոթերորդ տեղում է:

 

Placeholder
Հայաստանի շախմատիստները զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը