«Մանկական Եվրատեսիլ-2018» -ն անցկացվելու է Մինսկում
Մշակույթ
11:53 16/10/2017
Աշխարհ

«Մանկական Եվրատեսիլ-2018» -ն անցկացվելու է Մինսկում

«Մանկական Եվրատեսիլ-2018»  երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Մինսկում: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է մրցույթի պաշտոնական կայքում:

RT-ն նշում է, որ Մինսկն արդեն երկրորդ անգամ է կազմակերպելու այս մրցույթը: Մինչ այս Բելառուսն արդեն 2010-ին  ընդունել էր մրցույթը:

«Մանկական Եվրատեսիլ-2017» մրցույթը կայանալու է Վրաստանում նոյեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակն է Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի Հայաստանը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ-2018» -ն անցկացվելու է Մինսկում