Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
13:37 16/10/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,84%-ով՝  կազմելով  51,88 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն  էլ  աճել են 1,12%-ով՝ հասնելով բարելի համար 57,81 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են