«Փարավոն»-ում տոնելու են  «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:37 17/10/2017
Հայաստան

«Փարավոն»-ում տոնելու են «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը։ Այստեղ է հավաքվելու «Կենտրոնի» ողջ աշխատակազմը՝ հին ու նոր սերունդներով։

«Տնօրինությունը մրցանակային անվանակարգեր է պատրաստել լավագույն աշխատակիցների ու հաղորդավարների, օրիգինալ և հեղինակավոր հաղորդումների համար։ Կազմակերպչական աշխատանքներն իր վրա է վերցրել «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, որը նախօրեին Ֆեյսբուքում արդեն շնորհավորել էր իր «ամենասիրելի» հեռուստատեսության տարեդարձը»,-գրել է թերթը։

Placeholder
«Փարավոն»-ում տոնելու են «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը. «Հրապարակ»