Նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ․ Դավիթ Հարությունյան
Տնտեսություն
14:47 17/10/2017
Հայաստան

Նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ․ Դավիթ Հարությունյան

Էներգետիկայի  ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում, երկրորդ՝  նվազեցնել հոսանքի գինը: Այսօր մասին այսoր լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝    կառավարությունն անընդհատ կատարում է վերանայում և կախված այն բանից, թե որ ճանապարհն է արդյունավետ, ապա, ըստ այդմ՝ կայացվում է համապատասխան որոշում:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ  շատ գործոններ են հաշվի առնվում և անգամ ատոմակայանների պարագայում երկու իրարից տարբերվող մոտեցումներ կան:

«Մենք էներգետիկ բնագավառի զարգացումը պլանավորում ենք՝ ելնելով մեր երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սրանք քաղաքական որևէ ազդեցության ենթակա չեն, այլ պայմանավորված են էներգակիրների շուկայում առկա իրավիճակով, ժամանակակից տեխնոլոգիաներով, գներով, սպառմամբ: Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ »,- ասաց արդարադատության նախարարը:

Դավիթ Հարությունյանի խոսքերով՝   ՀՀ կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման:  «Մենք օգտագործում ենք բարդ մաթեմատիկական մոդել և կանխատեսումների հիման վրա գնահատում ենք, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ  Հայաստանի սպառողների համար: Այսինքն՝ անընդհատ վերանայելու ենք` կախված տեխնոլոգիական զարգացումներից:  Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը աշխատեցնել 50 մեգավատանոց  բլոկներով: Այսինքն` մենք դրա արդյունքում կարող ենք գնալ լրիվ այլ ճանապարհով և ստեղծենք շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան: Հնարավոր է, որ ինչ-որ նոր տեխնոլոգիա առաջանա, հնարավոր է, որ վերանայենք մեր մոտեցումները»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հաշվի են առնում բազմաթիվ գործոններ:

Նախարարի խոսքերով՝  ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան, եթե կա արդեն կառուցված ատոմակայան, սակայն երբ հաշվարկում են նոր ատոմակայանի համար պահանջվող ներդրումները, այլ պատկեր է ստացվում. «Այն ամենևին այնքան էժան չի լինելու, որքան այսօրվա ատոմակայանի արտադրանքը»:
 

Placeholder
Նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ․ Դավիթ Հարությունյան