Ջորջ Սոնդերսը դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր
Մշակույթ
12:12 18/10/2017
Աշխարհ

Ջորջ Սոնդերսը դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր

Ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսը  դարձել է 2017 թվականի Բուքերյան (Man Booker Prize) մրցանակի դափնեկիր: Հեղինակը մրցանակը ստացել է «Lincoln in the Bardo» վեպի համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդվել է նախօրեին Լոնդոնում կայացած տոնական միջոցառման ժամանակ:

«Lincoln in the Bardo» վեպը մահվան ինքնատիպ ուսումնասիրություն է: Նա պատմում է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլի (1809-1865 թթ.) մասին, ով գնում է իր որդու գերեզմանին, ով մահացել է 11 տարեկանում Քաղաքացիական պատերազմի սկզբում: Գերեզմանին Լինքոլնը հայտնվում է միջանկյալ վիճակում, որը բուդդիստներն անվանում են «բարդո», և տանում է հետաքրքիր և հուզիչ երկխոսություն  մահացած մարդկանց հոգիների հետ:

Մրցանակաբաշխության կարճ ցուցակում ընդգրկված էին ամերիկացի գրողներ Փոլ Օսթերը, Էմիլի Ֆրիդլունդը, պակիստանցի հեղինակ Մոշին Համիդը, շոտլանդացի Ալի Սմիթը, բրիտանացի Ֆիոնա Մոզլին:

Բուքերյան մրցանակն անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։ Հաղթողը ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի (66,6 հազար դոլար) անդորրագիր։

Placeholder
Ջորջ Սոնդերսը դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր