Ուշագրավ մանրամասներ՝ «Կոնվերսբանկ»-ից կատարված կողոպուտի գործով. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:21 18/10/2017
Հայաստան

Ուշագրավ մանրամասներ՝ «Կոնվերսբանկ»-ից կատարված կողոպուտի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաև Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ Ն զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ:

«ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթևեկելու համար: Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանները ՊՆ պետհամարանիշով մեքենաներին չեն կանգնեցնում և չեն ստուգում. այդ իրավունքը տրված է ռազմական ոստիկանությանը: Մեզ նաև հայտնի դարձավ, որ հենց այդ պատճառով էլ ՊՆ-ից արդեն որերորդ անգամն է՝ պետհամարանիշներ են գողանում, և դրանք հայտնաբերվում են հանցագործությունները բացահայտելու ընթացքում»,-հավելել է թերթը:

Placeholder
Ուշագրավ մանրամասներ՝ «Կոնվերսբանկ»-ից կատարված կողոպուտի գործով. «Ժողովուրդ»