Մեր հայրենակիցները  կվերադառնան Հայաստան, քան կհեռանան երկրից. Կարայանի կանխատեսումները
Տնտեսություն
16:25 18/10/2017
Հայաստան

Մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, քան կհեռանան երկրից. Կարայանի կանխատեսումները

«Տնտեսական զարգացման առումով ոչ միայն ես եմ լավատես, այլ նաև միջազգային կառույցները, մասնավորապես՝ Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան՝ հավելելով, որ այդ լավատեսության մասին խոսում են նաև հունվար-օգոստոսին արձանագրված ցուցանիշները:

Նախարարը վստահեցրեց, որ  այդ տենդենցները պահպանվելու են:

Հարցին, թե հնարավո՞ր  է 2040 թվականի Հայաստանի բնակչության  թիվը հասցնել 4 մլն-ի՝  հաշվի առնելով այն, որ երեկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հաշվարկներով՝  2035 թվականին  բնակչությունը կլինի 2,5-2,6 մլն-ի սահմաններում, Սուրեն Կարայանն ասաց, որ տնտեսության զարգացման առումով միտումները խոսում են հակառակի մասին։

«Տնտեսության ակտիվացումը՝ հատկապես մշակվող արդյունաբերության, ծառայությունների ոլորտի, առևտրի ոլորտի, նպաստելու է, որ բնակչության կենսամակարդակը միանշանակ աճի: Դուք տեսնում եք, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը տպավորիչ են, ինչը նպաստելու է բնակչության թվի աճին, արդյունքում, ավելի շատ մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, քան կհեռանան երկրից»,- ասաց Սուրեն Կարայանը:

 

Placeholder
Մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, քան կհեռանան երկրից. Կարայանի կանխատեսումները