Ձյուդոյի ֆեդերացիան նոր գլխավոր քարտուղար ունի
Սպորտ
14:56 18/10/2017
Հայաստան

Ձյուդոյի ֆեդերացիան նոր գլխավոր քարտուղար ունի

Այսօր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության նիստում ընտրվել է ֆեդերացիայի նոր գլխավոր քարտուղար: Այդ պաշտոնում Դավիթ Խիթարյանին փոխարինել է Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայից հայտնում են, որ նախագահության մեկ այլ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ձյուդոյի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ձյուդոյի պատանիների ՀՀ հավաքականը կմարզվի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 25-ին Երևանում տեղի կունենա մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնությունը:

 

Placeholder
Ձյուդոյի ֆեդերացիան նոր գլխավոր քարտուղար ունի