Մսի և ձկնամթերքի թանկացման պատճառները ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահը
Տնտեսություն
15:08 18/10/2017
Հայաստան

Մսի և ձկնամթերքի թանկացման պատճառները ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահը

«Երկու ապրանքաշուկաներում՝ մսի և ձկնամթերքի, ունենք թանկացումներ: Այս երկու ոլորտներում կան հարյուրավոր տնտեսություններ»,- Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Խոսելով մսի թանկացման պատճառների մասին, նա նշեց, որ գնի բարձրացումը կազմում է մոտավորապես 10-15 տոկոս:

«Մեր ունեցած տեղեկություններով, գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է արտահանման ավելացմամբ, այսինքն մեծ պահանջարկը բերել է նրան, քանի որ ռեսուրսները սահմանափակ են, կարճաժամկետ հատվածում նաև տեղական շուկայում մսի գներն են ավելացել»,- ասաց Ա. Շաբոյանը:

Նրա տեղեկացմամբ, այս տարվա սկզբից ձկնամթերքի գնի բարձրացումը կազմում է մինչև 30 տոկոս:

«Մեր ունեցած տեղեկություններով, սա պայմանավորված է Ռուսաստանում ձկան ներմուծման գծով ընթացակարգերի  պարզեցմամբ, հեշտացմամբ: Դրա արդյունքում ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստան այս տարվա ընթացքում մեծ չափով ավելացել են և մեծ պահանջարկը առաջ է բերել ներքին շուկայում գների բարձրացում»,- ասաց Ա. Շաբոյանը:

Placeholder
Մսի և ձկնամթերքի թանկացման պատճառները ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահը