«Լավագույն լուծումներ՝ նոր գիտելիքների կիրառմամբ». Կոնվերս Բանկ
Տնտեսություն
18:27 18/10/2017
Հայաստան

«Լավագույն լուծումներ՝ նոր գիտելիքների կիրառմամբ». Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի/ ՎԶԵԲ/  «Certificate of International Trade Finance (CITF)» գործնական սեմինարին,  որի ընթացքում քննարկվել են  առևտրի ֆինանսավորման ոլորտին առընչվող  ընթացիկ և նորարարական մոտեցումներ:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առևտրի ֆինանսավորումը հաճախորդների ներմուծման և արտահանման գործունեության ֆինանսավորումն է փաստաթղթային գործիքների օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս  էապես նվազեցնել առևտրային ռիսկերը և ծախսերը՝ առավելագույնս պարզեցնելով վճարման գործընթացները:

«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը, ինչն անհնար է առանց բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետների: ՎԶԵԲ-նման միջոցառումներին մասնակցությունը Բանկի մասնագետներին հնարավորություն է տալիս խորացնելու գիտելիքները առևտրի ֆինանսավորման ոլորտում նորագույն միտումներին վերաբերող հարցերում, ինչի շնորհիվ մեր հաճախորդներին ենք առաջարկում առևտրի ֆինանսավորման ոլորտի  ծառայությունների լայն տեսականի և ճկուն լուծումներ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:

Իսկ ամիսներ առաջ՝ 2017-ին մարտին, Կոնվերս Բանկի արժանացել է ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին՝ շնորհիվ ծրագրին Բանկի աշխատակիցների մասնակցության աննախադեպ թվի և ապահովված բարձր արդյունքների:

Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) , որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):

Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:

2017թվականի հուլիսի դրությամբ, Բանկի ակտիվները   217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է:

Placeholder
«Լավագույն լուծումներ՝ նոր գիտելիքների կիրառմամբ». Կոնվերս Բանկ