Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում
Տնտեսություն
11:24 18/10/2017
Հայաստան

Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում

Երեք հեկտար պտղատու այգի է հիմնվում սահմանամերձ Բաղանիս գյուղում:

«ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ)-ի աջակցությամբ Բաղանիսում պտղատու այգիների հիմնման մեկնարկը արդեն տրվել է ի ուրախություն բոլորիս»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Ծրագրի շրջանակներում հիմնվելու է հոնի և պնդուկի երեք հեկտար մասիվ այգի իր առանձին ցանկապատով և ոռոգման կաթիլային համակարգով: Հողի փխրեցումից հետո կիրականացվեն ցանկապատման աշխատանքները, որից հետո կդրվեն տնկիները:

Ծրագրին մասնակցում են չորս շահառու, որոնք վարելահողի սեփականատերերն են և պարտավորվել են 20 %-ի չափով մասկացություն ունենալ ծրագրի իրականացմանը:

«Հողը պահելուց զատ այն պետք է նաև մշակել, որ անպետք չդառնա: Սահմանը ամրացման ևս մեկ քայլ»,-գրել է նա:





Placeholder
Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում