Կարեն Կարապետյանը 2018թ.-ին կդառնա փոխվարչապետ, Սերժ Սարգսյանը՝ վարչապետ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:08 19/10/2017
Հայաստան

Կարեն Կարապետյանը 2018թ.-ին կդառնա փոխվարչապետ, Սերժ Սարգսյանը՝ վարչապետ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանության ներսում  օրերս մեծ համաձայնություն է կայացրել, ըստ որի՝ Ժնևից վերադառնալու նախօրեին և դրանից հետ երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Կարեն Կարապետյանին 2018թ ապրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում։

«Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի և Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որևէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու և որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այս հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու։

Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստերը, զբաղեցնելու է կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել։ Սերժ Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնում շարունակելու է զբաղեցնել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը։ Այժմ Հայաստանի նախագահի համար նստավայր են փնտրում։ Չի բացառվում, որ ժամանակավորապես նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ»,-գրել է թերթը։

Placeholder
Կարեն Կարապետյանը 2018թ.-ին կդառնա փոխվարչապետ, Սերժ Սարգսյանը՝ վարչապետ. «Ժամանակ»