Կարապետյանն ու Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը
Քաղաքական
17:22 19/10/2017
Հայաստան

Կարապետյանն ու Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, և այդ համատեքստում քննարկել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:
 

 

Placeholder
Կարապետյանն ու Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը