Հայտնի թուրք գործարարը ձերբակալվել է
Քաղաքական
11:00 19/10/2017
Տարածաշրջան

Հայտնի թուրք գործարարը ձերբակալվել է

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Օսման Քավալան, ով հայտնի է նաև հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցությամբ,  «Anadolu Kültür»  և « İletişim Yayınları» թուրքական կազմակերպությանների նախագահն է:

 Քավալան Գազիանթեփից Ստամբուլ վերադառնալիս է եղել, երբ ինքնաթիռի վայրեջքից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցները ներխուժել են ինքնաթիռ և նրան բերման ենթարկել: Ոստիկանությունը հետախուզել է նաև «Anadolu Kültür» կազմակերպության գրասենյակը:

Ըստ աղբյուրի՝ իրավապահ մարմինները չեն հայտնում, թե գործարարը ինչ մեղադրանքով է ձերբակալվել: Միայն տեղեկացվել է, որ նրա ձերբակալությունը կատարվել է «գաղտնի  գործով հետաքննության» շրջանակներում:

Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից  է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի  տուրք մատուցել զոհերի հիշատակին:

 

Placeholder
Հայտնի թուրք գործարարը ձերբակալվել է