Պայթյուն՝ Քաբուլի մզկիթում
Հասարակություն
20:03 20/10/2017
Աշխարհ

Պայթյուն՝ Քաբուլի մզկիթում

Մահապարտ-ահաբեկիչը  Քաբուլում հարձակվել է իմամ Զամամի  մզկիթի վրա: Ռիա նովոստին, հղում անելով Tolo News –ին, գրում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, տուժել 20 հոգի:  Հաղորդվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ:  Ականատեսների խոսքերով, պայթյունին հաջորդել են կրակոցները: Ոստիկանությունը հաստատել է պայթյունի փաստը:

Մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել աֆղանական Գուր նահանգում, առնվազ 10 մարդ է զոհվել, շուրջ 20 հոգի վիրավորվել է:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի վերցրել իր վրա:
 

Placeholder