Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
09:51 20/10/2017
Հայաստան

Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։

Այսօր պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Արփինե Դալալյանը ( 90+ կգ)։

Placeholder
Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն