Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չնայած գիտության ու բժշկության ձեռքբերումներին միլիոնավոր երեխաներ են մահանում ծնվելուց մինչև հինգ օր անց՝ այն հիվանդությունների հետևանքով, որոնք կարելի էր կանխարգելել: 2016-ին ամեն օր մահացել է մինչև հինգ տարեկան 15 հազար երեխա: Նրանց 46 տոկոսը կամ 7 հազարը ապրել են մինչև 28 օր:
ՄԱԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, վերջին տարիների ընթացքում մանկական մահացության միջազգային ցուցանիշն էականորեն նվազել է: Եթե 2000 թվականին մինչև հինգ տարեկան 9.9 մլն երեխա է մահացել, ապա 2016-ին այդ թիվը դարձել է 5.6 մլն:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հրապարակած զեկույցում մասնագետները մտահոգություն են հայտնում, որ շատ երեխաներ մահանում են այնպիսի հիվանդությունների հետևանքով, որոնք կարելի էր կանխարգելել կամ բուժել: Մանկահասակ երեխաների մահվան պատճառ առավել հաճախ դառնում են թոքաբորբն (16 տոկոս) ու փորլուծությունը (18 տոկոս):
Եթե այս միտումները պահպանվեն, ապա 2017-2020 թվականների ընթացքում մինչև հինգ տարեկան չի ապրի 60 մլն երեխա: Մանկական մահացության առավել բարձր ցուցանիշներ գրանցվում են Հարավային Ասիայի (39 տոկոս) ու Աֆրիկայի երկրներում (38 տոկոս):
Զեկույցի հեղինակների կարծիքով, մանկական մահացության հիմնական պատճառները աղքատությունն ու անհավասարությունն է: Եթե բոլոր երկրները կարողանան մանկական մահացության ցուցանիշը հավասարեցնել զարգացած երկրների ցուցանիշին, ապա կարելի է կանխել մինչև հինգ տարեկան երեխաների մահերի 87 տոկոսը: