Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2017 թվականի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը ԱՎԾ-ի հաշվարկով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1%-ով։ Միաժամանակ, սեպտեմբեր ամսվա ՏԱՑ-ը օգոստոսի նկատմամբ կազմել է 10.1%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ սեպտեմբերի համեմատ՝ 2.5%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 11.9%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 4.3%-ով, իսկ 2016թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 8.3%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 6.5%-ով: 2016թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 12.8 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.5%-ով:
Սպառողական գները ևս նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0.6%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.9%-ով:
2017թ-ի հունվար-սեպտեմբերին շինարարության ծավալը ևս նվազել է 6.4%-ով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 21.7%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 19.1 %-ով, իսկ ներմուծումը՝ 23.2%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.4 %-ով, իսկ տարեկան կտրվածքով`2%-ով: