Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Աշխարհում
14:29 21/10/2017
Հայաստան

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, 90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ է նվաճել երկու վարժություններում էլ: Պոկումում  Դալալյանը գլխավերևում պահել է 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Գասպարյանը (105 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 + կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ):

Placeholder
Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն