Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Տնտեսություն
17:40 23/10/2017
Հայաստան

Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար:

«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով  փոխարկման հնարավորությունից:Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը  դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնել են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով, որ ակցիայի շրջանակում հաճախորդներին Trasnfer քարտ է տրամադրվելու անվճար:

Զուգահեռաբար, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard՝ քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:

Ակցիայի մանրամասներն այստեղ։

Placeholder
Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար