Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՀԿ դիտորդները Վրաստանում պետծառայողների վրա ճնշման դեպքեր են արձանագրել
Վրաստանի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ներկայացրել են նախնական զեկույցը, ըստ որի, մի քանի դեպքեր են արձանագրել, երբ պետական ծառայողներին ստիպել են քվեարկել իշխող կուսակցությանը:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, դիտորդական առաքելության ղեկավար Քորին Յոնքերը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ հիմնարար ազատությունները պահպանվել են, ընտրողները հնարավորություն են ունեցել ազատորեն մասնակցել ընտրական գործընթացին:
«Մի քանի դեպքեր են արձանագրվել, երբ օգտագործվել է վարչական ռեսուրսը»,-նշել է նա:
Վրաստանի ԿԸՀ-ի աշխատանքը դիտորդական առաքելությունը գնահատել է արդյունավետ ու արհեստավարժ: