Միքայել Պողոսյանը միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում արժանացել է մրցանակի
Մշակույթ
15:45 23/10/2017
Հայաստան

Միքայել Պողոսյանը միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում արժանացել է մրցանակի

Հայկական «Thank you, հայրիկ» կինոնկարի դերակատար (Բագրևոսի դերի համար) ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը  Տուլայում հոկտեմբերի 14-21-ը կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում արժանացել է մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից

 Մ․Պողոսյանը ֆիլմում ոչ միայն հանդես է գալիս որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։

Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, որն առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ:

«Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնի նախագահը Ալլա Սուրիկովան է, և այն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։

 

Placeholder
Միքայել Պողոսյանը միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում արժանացել է մրցանակի