Արտակ Մանուկյան. Պետք չէ գերագնահատել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Քաղաքական
15:30 23/10/2017
Հայաստան

Արտակ Մանուկյան. Պետք չէ գերագնահատել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

«Ճիշտն ասած, իմ կարծիքով, ովքեր շատ գերագնահատում են Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կամ չեն կարդացել, կամ ինչ-ինչ շահեր են հետապնդում»,- նման կարծիք հայտնեց Հանրային քաղաքականության հետազոտությունների Ազգային Կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը «Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, ով սկսում է ուսումնասիրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, հասկանում է, որ ազդեցությունը մեծ չի լինելու Հայաստանի վրա:

«Փորձենք հիմնավորել: Առաջին հերթին Հայաստանն ու ԵՄ-ն չունեն ընդհանուր սահման, տրանսպորտային ու լոգիստիկ ծախսերը մեծ են լինելու: Երկորրդը՝ Մենք արդեն իսկ ունենք GSP+ համակարգ, որը մեծ հաշվով արտոնությունների մեծ փաթեթ է տալիս»,-ասաց քննարկման բանախոսը:

Նա ընդգծեց, Հայաստանի տնտեսությունը, ըստ օրենսդրության, շատ լիբերալ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Արտակ Մանուկյան. Պետք չէ գերագնահատել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը